Basic information
Number
N 228
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.08.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.07.31/17
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.06.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.06.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.06.1997
Effective date
10.08.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 1997 թվականի N 228
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Բռնադատվածների համար օրենքով սահմանված իրավունքների և արտոնությունների իրականացման միջոցառումների մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11-րդ կետում «համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին` ըստ բռնադատվածի ներկայիս բնակության վայրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բռնադատվածի ներկայիս բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի միջոցով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան