Basic information
Number
N 1381-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.11.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1277
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.10.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.11.2010
Effective date
20.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 1381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման» բառերից առաջ լրացնել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան,» բառերով.

2) որոշման 5-րդ կետը «ներկայացնել» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով.

3) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը «կոմիտե» բառից հետո լրացնել «` էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման նպատակով, համատեղ հաստատված հրամանին համապատասխան:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 3
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation