| «Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 31 հուլիսի 1997 թ. | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1997 թվականի N 313
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի 
N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`
| «Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե  | նախագծահետազոտական աշխատանքների կազմակերպում» | |
| տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||
| «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն | քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներային հետազննում, նախագծում և փորձաքննություն), շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ և որակի տեխնիկական հսկողություն)»: | 
2. Սույն որոշմամբ նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ռ. Քոչարյան |