«Վավերացնում եմ»  
Հայաստանի Հանրապետության 
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
9 օգոստոսի 1997 թ.
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1997 թ. N 329
քաղ. Երևան 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիաների աշխատողների սոցիալական պայմանները բարելավելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակները, հաշվառման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 41 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիաների աշխատողների ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում են նաև «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 4-րդ կետով նախատեսված երկարամյա ծառայության ժամկետները»:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ռ. Քոչարյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|