Basic information
Number
N 441
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.10.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.10.29/24
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.10.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.10.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.10.1997
Effective date
01.10.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 1997 թվականի N 441
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքային ստաժով հաշվարկվող կենսաթոշակները բարձրացնելու միջոցով երկարատև աշխատանքային գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափը սահմանել`

մինչև 15 տարվա աշխատանքային ստաժի համար` 35 դրամ.

15-30 տարվա աշխատանքային ստաժի համար` 45 դրամ.

30 տարուց ավելի աշխատանքային ստաժի համար` 60 դրամ»:

2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին` սույն որոշմանը համապատասխան ապահովել կենսաթոշակների վերահաշվարկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան