Basic information
Number
N 474
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.10.1997-31.03.2000)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.11.12/25
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.10.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.10.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.10.1997
Effective date
30.10.1997

040.0474.30.10.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 1997 թ. N 474
քաղ. Երևան 

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցների առևտրի և դրանց գրանցման կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ, հաստատել տրանսպորտային միջոցների առևտրի կանոնները:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակա ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները`

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններում` 50 խոր. սմ և ավելի աշխատանքային ծավալ ու 50 կմ/ժամ և ավելի առավելագույն արագություն ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման ճանապարհներում շահագործելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունում` տրակտորները, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենաներն ու դրանց կցորդները.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմոբիլային ծառայությունում` նախարարության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցները.

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում` օտարերկրյա պետություններում գրանցված և ժամանակավորապես (մինչև մեկ տարի ժամկետով) Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցները:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների առևտրի կանոնները հաստատելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համապատասխան կանոններ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների առևտրի կանոնները հաստատելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 22-ի «Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտրի միասնական կանոնների հաստատման մասին» N 45 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան