ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1495-Ն
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) հավանական դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության գրանցամատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2010 թ. նոյեմբերի 24 |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման |
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները:
2. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հիմքը դիակային դոնորի` սույն կարգով սահմանած կարգով բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այն բժշկական հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն)` տնօրենի գրավոր թույլտվությունն է (այսուհետ` թույլտվություն), որտեղ գտնվում է դիակային դոնորը:
3. Թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`
1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը.
2) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկանքը դիակային դոնորի` մահից հետո անձի (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության բացակայության մասին.
3) դիակային դոնորի հարազատներից որևէ մեկի համաձայնությունը` ըստ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթության.
4) դատաբժշկական փորձագետի գրավոր համաձայնությունը բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում.
5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:
4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ:
5. Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:
6. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունը եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո` մեկօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:
7. Բժշկական հանձնաժողովը չի կարող տալ իր դրական եզրակացությունը, եթե դիակային դոնորի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով սահմանված հակացուցումներից որևէ մեկը:
8. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովի կողմից տրվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն, որը հաստատվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնաժողովում ներգրավված բժիշկների, բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով:
9. Եզրակացությունը ձևակերպվում է 2 օրինակից, որոնցից մեկը դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր, երկրորդը պահվում է բժշկական հաստատությունում, որտեղ տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող օրինակը կցվում է դիակային դոնորի բժշկական քարտին կամ հիվանդության պատմությանը:
10. Դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմինը:
11. Սույն կարգի 3-րդ կետի պարտադիր պայմանների բավարարման և բժշկական հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա բժշկական հաստատության տնօրենի կողմից տրվում է գրավոր թույլտվություն դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 4 հավելվածի: Թույլտվությունը հերթական համարով գրանցվում է բժշկական հաստատության հատուկ՝ այդ նպատակով վարվող գրանցամատյանում:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՎԱՆԱԿԱՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դրական սերոլոգիա
Ակտիվ հեպատիտ
Թոքախտ
Ուռուցքներ, որոնք ունեն մետաստազի մեծ հավանականություն
Չբուժված սեպսիս
Ծանր վիրուսային ինֆեկցիա
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման |
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը |
------------------------------------------------------------------- |
| Դոնորի սեռը -----------------------, | ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ----------------------------------------- |
| Դոնորի արյան խումբը -----------, | ռեզուս-ֆակտորը ------------------------------------------------------------- |
| Դոնորի ֆենոտիպը ------------------------------------------------------------------------------------------------------ |
|
Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները -------------------------------- |
|
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
|
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
|
Դոնորի մահվան պատճառը ------------------------------------------------------------------------------------------- |
|
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
|
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Տեղեկություններ՝ կիրառված սրտային վերակենդանացման գործողություների թվի, սրտի կանգի (կանգերի), դրա տևողության, արհեստական շնչառության ապարատին միացված լինելու և դրա տևողության, միզային կաթետրին միացված լինելու և դրա տևողության մասին
|
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
|
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը
|
Օրգաններ/հյուսվածքներ |
Ենթակա է |
Ոչ օգտագործելի լինելու պատճառը |
|
Սիրտ |
այո/ոչ |
|
|
Ձախ թոք |
այո/ոչ |
|
|
Աջ թոք |
այո/ոչ |
|
|
Լյարդ |
այո/ոչ |
|
|
Ենթաստամոքսային գեղձ |
այո/ոչ |
|
|
Ձախ երիկամ |
այո/ոչ |
|
|
Աջ երիկամ |
այո/ոչ |
|
|
Փայծաղ |
այո/ոչ |
|
|
Աղիք |
այո/ոչ |
|
|
Էնդոկրին գեղձեր |
այո/ոչ |
|
|
Եղջրաթաղանթ |
այո/ոչ |
|
|
Մաշկ |
այո/ոչ |
|
|
Ոսկոր |
այո/ոչ |
|
|
Էնդոկրին հյուսվածք |
այո/ոչ |
Բժշկական հաստատության անվանումը
|
--------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Բժշկական հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկները
|
(պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
Օրը, ամիսը, տարեթիվը |
|
|
Բժշկական հաստատության | |
|
Կ.Տ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման |
Ձև
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
|
____________________________________________________________________________________ |
|
Ղեկավարվելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի |
|
Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ---------------------------------------------------- |
|
____________________________________________________________________________________ |
|
ստեղծված հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին 20---թվականի -ի-ին տրված դրական եզրակացությունը՝ թույլատրել դիակային դոնոր հանդիսացող՝ |
|
____________________________________________________________________________________ |
|
____________________________________________________________________________________ |
|
վերցնել հետևյալ օրգանները և (կամ) հյուսվածքները` |
|
____________________________________________________________________________________ |
|
____________________________________________________________________________________ |
| ____________________________________________________________________________________ |
| ____________________________________________________________________________________ |
| ____________________________________________________________________________________ |
|
Բժշկական հաստատության տնօրեն |
|
____________________________________________________________________________________ |
|
_______________________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
|
Կ.Տ. |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման |
Ձև
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
---------------------------------------------------------------------------------------------
|
NN |
Դիակային դոնորի անունը, ազգանունը, հայրանունը |
Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին բժշկական հաստատության տնօրենի հրամանի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, համարը |
Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տեղեկություններ |
Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացությունն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը |
Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին բժշկական հաստատության տնօրենի գրավոր թույլտվությունը, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը |
Գրանցամատյանը լրացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը, տեղեկությունների գրանցման օրը, ամիսը, տարեթիվը |
|
1 |
2. |
3. |
4. |
5. |
6 . |
7. |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |