ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի՝
ա. 7-րդ սյունակում «5150.0» թիվը փոխարինել «3550.0» թվով, իսկ «92392.4» թիվը` «90792.4» թվով,
բ. «13. Պետական խորհրդանիշների և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին վերաբերող գրականություն» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի աղյուսակի՝
ա. 4-րդ սյունակում «47777.1» թիվը փոխարինել «47277.1» թվով, իսկ «12468.0» թիվը` «11968.0» թվով,
բ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 3 հավելվածի աղյուսակի՝
ա. 5-րդ սյունակում «16770.0» թիվը փոխարինել «15770.0» թվով, իսկ «40000.0» թիվը` «39000.0» թվով,
բ. «Գիտահանրամատչելի գրականություն» բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՏ. Սարգսյան 
 
 
2010 թ. դեկտեմբերի 13
Երևան
| 
 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1616-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բաժինը  | 
 Խումբը  | 
 Դասը  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)  | 
| 
 տարի  | ||||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  | 
 0  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 08  | 
 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ  | 
 0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 02  | 
 Մշակութային ծառայություններ  | 
 3100.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 05  | 
 Արվեստ  | 
 3100.0  | ||
| 
 04. Մշակութային միջոցառումների իրականացում  | 
||||
| 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 3100.0  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին  | 
 3100.0  | |||
| 
 03  | 
 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ  | 
 (3100.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 02  | 
 Հրատարակչություններ, խմբագրություններ  | 
 (3100.0)  | ||
| 
 02. Գրականության հրատարակում  | 
 (1600.0)  | |||
| 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 (1600.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 Տեղեկատվական ծառայություններ  | 
 (1600.0)  | |||
| 
 05. Ոչ պետական մամուլի հրատարակում  | 
 (500.0)  | |||
| 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 (500.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին  | 
 (500.0)  | |||
| 
 11. Աջակցություն գրականության հրատարակմանը  | 
 (1000.0)  | |||
| 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 (1000.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին  | 
 (1000.0)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1616-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Անվանումը  | 
 Չափի միավորը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)  | 
 Գնման ձևը  | 
 Պայմանագրի  | ||||||
| 
 քանակը  | 
 գումարը (հազ. դրամ)  | 
 կնքման ժամկետը  | 
 կատարման վերջնաժամ-կետը  | |||||||
| 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 (1600.0)  | 
 x  | 
 x  | 
 x  | ||||||
| 
 
 
  | 
 (1600.0)  | 
 x  | 
 x  | 
 x  | ||||||
| 
 1. Գրականության հրատարակում  | 
 (1600.0)  | 
 x  | 
 x  | 
 x  | ||||||
| 
 ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  | 
 (1600.0)  | 
 x  | 
 x  | 
 x  | ||||||
| 
 Գրքերի հրատարակում  | 
 դրամ  | 
 (1600.0)  | 
 x  | 
 x  | 
 x  | |||||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |