«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 886-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններն ու գրադարանները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Մինչև վերակազմակերպումը՝ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեություն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` բացառությամբ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(5-րդ կետը խմբ. 16.12.10 N 1686-Ն)
5.1. «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
(5.1 կետը լրաց. 16.12.10 N 1686-Ն)
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված N 1  | 
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության թանգարանների
| 
 NN  | 
 Թանգարանի անվանումը  | 
| 
 1.  | 
 Հայաստանի ազգային պատկերասրահ  | 
| 
 2.  | 
 Հայաստանի պատմության պետական թանգարան  | 
| 
 3.  | 
 Գրականության և արվեստի պետական թանգարան  | 
| 
 4.  | 
 Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան  | 
| 
 5.  | 
 Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան  | 
| 
 6.  | 
 Սիսիանի պատմության թանգարան  | 
| 
 7.  | 
 Հրազդանի երկրագիտական թանգարան  | 
| 
 8.  | 
 Փայտարվեստի պետական թանգարան  | 
| 
 9.  | 
 Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարան  | 
| 
 10.  | 
 «Երվանդ Քոչար» թանգարան  | 
| 
 11.  | 
 Հովհ. Թումանյանի թանգարան  | 
| 
 12.  | 
 Ս. Փարաջանովի թանգարան  | 
| 
 13.  | 
 Ա. Իսահակյանի տուն - թանգարան  | 
| 
 14.  | 
 Ե. Չարենցի տուն - թանգարան  | 
| 
 15.  | 
 Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան  | 
| 
 16.  | 
 Ա. Խաչատրյանի տուն - թանգարան  | 
| 
 17.  | 
 Օրբելի եղբայրների թանգարան  | 
| 
 18.  | 
 Մ. Սարյանի թանգարան  | 
| 
 19.  | 
 Խ. Աբովյանի տուն - թանգարան  | 
| 
 20.  | 
 Ցուցահանդեսային կենտրոն  | 
| 
 21.  | 
 Հայաստանի ազգային ֆիլմադարան  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| 
 Հավելված N 2  | 
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության գրադարանների
| 
 NN  | 
 Գրադարանի անվանումը  | 
| 
 1.  | 
 Հայաստանի ազգային գրադարան  | 
| 
 2.  | 
 Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան  | 
| 
 3.  | 
 Հանրապետական երաժշտական գրադարան  | 
| 
 4.  | 
 Արագածոտնի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 5.  | 
 Արարատի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 6.  | 
 Արմավիրի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 7.  | 
 Գեղարքունիքի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 8.  | 
 Լոռու մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 9.  | 
 Շիրակի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 10.  | 
 Կոտայքի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 11.  | 
 Սյունիքի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 12.  | 
 Վայոց ձորի մարզի հանրապետական գրադարան  | 
| 
 13.  | 
 Տավուշի մարզի հանրապետական գրադարան  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| 
 Հավելված N 3  | 
Ց Ա Ն Կ
պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված թանգարանների
| 
 NN  | 
 Թանգարանի անվանումը  | 
| 
 1.  | 
 Հայաստանի ազգային պատկերասրահ  | 
| 
 2.  | 
 Հայաստանի պատմության թանգարան  | 
| 
 3.  | 
 Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան  | 
| 
 4.  | 
 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան  | 
| 
 5.  | 
 Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան  | 
| 
 6.  | 
 Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան  | 
| 
 7.  | 
 Հրազդանի երկրագիտական թանգարան  | 
| 
 8.  | 
 Փայտարվեստի թանգարան  | 
| 
 9.  | 
 Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)  | 
| 
 10.  | 
 Երվանդ Քոչարի թանգարան  | 
| 
 11.  | 
 Հ. Թումանյանի թանգարան  | 
| 
 12.  | 
 Ս. Փարաջանովի թանգարան  | 
| 
 13.  | 
 Ա. Իսահակյանի տուն - թանգարան  | 
| 
 14.  | 
 Ե. Չարենցի տուն - թանգարան  | 
| 
 15.  | 
 Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան  | 
| 
 16.  | 
 Ա. Խաչատրյանի տուն - թանգարան  | 
| 
 17.  | 
 Օրբելի եղբայրների տուն - թանգարան  | 
| 
 18.  | 
 Մ. Սարյանի տուն - թանգարան  | 
| 
 19.  | 
 Խ. Աբովյանի տուն - թանգարան  | 
| 
 20.  | 
 Ցուցահանդեսային կենտրոն  | 
| 
 21.  | 
 (21-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1237-Ն)  | 
(Ցանկը փոփ. 04.08.05 N 1237-Ն, 20.11.08 N 1343-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| 
 Հավելված N 4  | 
Ց Ա Ն Կ
պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված գրադարանների
| 
 NN  | 
 Գրադարանի անվանումը  | 
| 
 1.  | 
 Հայաստանի ազգային գրադարան  | 
| 
 2.  | 
 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան  | 
| 
 3.  | 
 Երաժշտագիտական գրադարան  | 
| 
 4.  | 
 Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան  | 
| 
 5.  | 
 Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան  | 
| 
 6.  | 
 Արմավիրի մարզային գրադարան  | 
| 
 7.  | 
 Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան  | 
| 
 8.  | 
 Լոռու մարզային գրադարան  | 
| 
 9.  | 
 Շիրակի մարզային գրադարան  | 
| 
 10.  | 
 Կոտայքի մարզային գրադարան  | 
| 
 11.  | 
 Սյունիքի մարզային գրադարան  | 
| 
 12.  | 
 Վայոց ձորի մարզային գրադարան  | 
| 
 13.  | 
 Տավուշի մարզային գրադարան  | 
(Հավելվածը խմբ. 20.03.03 N 276-Ն, 20.05.04 N 751-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան |