Basic information
Number
ՀՕ-229-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.3
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.12.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
29.12.2010
Effective date
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով`

 

«6.1) հաստատում է սույն օրենքով նախատեսված մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2. Փորձաքննությունն իրականացնում են լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնագետները:

Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-229-Ն 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation