ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1726-Ն որոշման  | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Միջոցառումը  | 
 Աշխատանքների նկարագիրը  | 
 Նախատեսվող ժամկետը  | 
 Պատասխանատու կատարողը  | 
 Աշխատանքի կատարման վիճակը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ  | |||||
| 
 1.  | 
 Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին  | 
 Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ կազմակերպիչներին, որում կնշվի նախընտրելի ժամկետը: Հայաստանի ազգային օրվա համար ներկայացվել է առաջարկություն անցկացնել այն 2010 թ. սեպտեմբերի 21-ին:  | 
 2009 թ. 1-ի եռամսյակ  | 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
 կատարված է  | 
| 
 2.  | 
 Հայաստանյան մասնակցության հայեցակարգի մշակում  | 
 Կմշակվի հայաստանյան մասնակցության հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա ցուցահանդեսին մասնակցության խորագրի ներկայացմանը: Ստեղծագործական խումբը կնախագծի տաղավարը` ըստ մշակված հայեցակարգի։  | 
 2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե  | 
 կատարված է  | 
| 
 3.  | 
 Տեղեկատվության և համագործակցության մասին նամակ-առաջարկ կազմակերպություններին  | 
 Զարգացման հայկական գործակալության կողմից կուղարկվեն նամակներ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև կոմերցիոն մասի կազմակերպման մասին։  | 
 
 2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
 կատարված է  | 
| 
 4.  | 
 Մասնակցության պայմանագրի ներկայացում ՀՀ կառավարություն` հաստատելու նպատակով  | 
 Չինական կողմից ստացված մասնակցության պայմանագրի ձևի հիման վրա կլրամշակվի հայաստանյան մասնակցության պայմանագիրը, որը կուղարկվի ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու նպատակով:  | 
 2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  | 
 կատարված է  | 
| 
 5.  | 
 Կոմերցիոն մասի կազմակերպում  | 
 Կոմերցիոն մասով նախատեսվում է Կազմակերպչական կոմիտեի ներկայացմամբ տարբեր միջոցառումների կազմակերպում, որոնք կխթանեն և կաջակցեն կոմերցիոն մասի գործունեությանը: ԶՀԳ-ն և «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը համատեղ կֆինանսավորեն այդ միջոցառումները:  | 
 2009 թ. 4-րդ եռամսյակ 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե  | 
 կատարված է  | 
| 
 6.  | 
 Հաստատված մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ  | 
 ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ:  | 
 2009 թ. 2-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  | 
 կատարված է  | 
| 
 7.  | 
 Տաղավարի նախագծում  | 
 Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3-Դ անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարապետական ընկերության կողմից կպատրաստվի և կթարգմանվի չիներեն նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը։  | 
 2009 թ. 3-րդ եռամսյակ  | 
 Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 8.  | 
 Չինական կողմին ֆինանսական աջակցության հայտի ներկայացում  | 
 Պայմանագիրը կնքելուց հետո բանակցություններ կվարվեն չինական կողմի հետ և կներկայացվի ֆինանսական աջակցության հայտ:  | 
 2009 թ. 2-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  | 
 կատարված է  | 
| 
 9.  | 
 Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության ընտրություն  | 
 ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը պետք է իրականացնի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերություններից մեկը, որի ընտրությունն էլ կկատարվի մրցույթի միջոցով։  | 
 2009 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 10.  | 
 Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում և ձեռքբերում  | 
 Կազմակերպչական կոմիտեի կողմից կներկայացվեն այն ընկերությունները, որոնցից կպահանջվի հետևյալը` հուշանվերների պատրաստում, Հայաստանը ներկայացնող գրքերի, ամսագրերի, ազգային օրվա հրավիրատոմսերի, թռուցիկների, թղթապանակների և այլ անհրաժեշտ նյութերի պատրաստում և տպագրում, Հայաստանը գովազդող վերնաշապիկների և Հայաստանի մասին տեսահոլովակի ստեղծում  | 
 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 11.  | 
 ՀՀ տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից  | 
 Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված ընկերությունները կիրականացնեն ՀՀ տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշների, թեմատիկ դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանը, Հայկական տաղավարը և Աշխարհի քաղաքը ներկայացնող կայքերի և համակարգերի պատրաստում և արդիականացում: Դրանք պետք է համապատասխանեն ՀՀ տաղավարի ընդհանուր թեմատիկային:  | 
 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 12.  | 
 Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում ցուցահանդես  | 
 Ձեռք բերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն, ընտրված ընկերության կողմից կմաքսավորվեն Հայաստանում, կառաքվեն, կմաքսազերծվեն Չինաստանում, կառաքվեն ցուցահանդես, կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում։ Ցուցահանդեսի հետ կապված փաստաթղթերը կուղարկվեն և կառաքվեն` կմատուցվի սուրհանդակային և փոստային ծառայություն:  | 
 2009 թ. 4-րդ եռամսյակ 2010 թ. 1-ին 2-րդ, 3-րդ և  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 13.  | 
 ՀՀ տաղավարի ներքին հարդարանք և դեկորացիաների տեղադրում  | 
 Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված արտոնագրված ընկերությունների կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը և դեկորացիաների տեղադրումը` կազմակերպչական կոմիտեի կողմից ներկայացված նախագծի հիման վրա:  | 
 2009 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 14.  | 
 Մուլտիմեդիա ծրագրի պատվիրում  | 
 Տաղավարում առկա տեղեկատվական ակտիվ էկրանների (touch screen) մրցութային կարգով ընտրված ընկերությունից կպատվիրվեն համապատասխան համակարգչային ծրագրեր, որոնք էլեկտրոնային ձևով կներկայացնեն ՀՀ տաղավարը և Հայաստանը:  | 
 2009 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե  | 
 կատարված է  | 
| 
 15.  | 
 Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղում Շանհայ  | 
 ՀՀ տաղավարի շինարարության ընթացքի վերահսկման համար կապալառու ընկերությունների հետ բանակցությունների իրականացման նպատակով ԶՀԳ-ի աշխատողներն ու կազմակերպչական կոմիտեի անդամները կգործուղվեն Շանհայ:  | 
 2009 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե  | 
 կատարված է  | 
| 
 16.  | 
 Գույքի ապահովագրություն  | 
 Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու է կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից:  | 
 2010 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 17.  | 
 Տաղավարի ենթակառուցվածքի ձեռքբերում և մոնտաժում/ տեխնիկական հագեցվածության ապահովում  | 
 Ընտրված ընկերության կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները` օդափոխության համակարգի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, գրասենյակի կահավորման և սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում և ապամոնտաժում, ջրի և կոյուղու համակարգերի մոնտաժում, էլեկտրականության, հեռահաղորդակցա- կան ցանցի և անվտանգության համակարգերի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, մուլտիմեդիա համակարգի, ձայնային համակարգի, լուսավորության համակարգի և վիդեոհամակարգի ձեռբերում և մոնտաժում։  | 
 2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ  | 
 «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 կատարված է  | 
| 
 ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ  | |||||
| 
 18.  | 
 Սպասարկող անձնակազմի գործուղում ցուցահանդես  | 
 Հայաստանի տաղավարում աշխատանքների իրականացման, համակարգման վերահսկողության նպատակով նախատեսվում է ՀՀ վարչապետի խորհրդականի գործուղում, ինչպես նաև ԶՀԳ-ի, կազմակերպչական կոմիտեի աշխատողների, 2 ֆրանսիացի մասնագետների գործուղում ցուցահանդեսի անցկացման ընթացքում` 44 անձի հաշվարկով (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսեր):  | 
 2010 թ. ընթացքում  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե  | 
 կատարված է  | 
| 
 19.  | 
 Ընթացիկ աշխատանքներ  | 
 Տաղավարի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն կա վարձել համապատասխան մասնագետներ՝ 2 մասնագետ, որոնք կաշխատեն ցուցահանդեսի նախապատրաստման և ամբողջ ցուցահանդեսի ընթացքում, 8 թարգմանիչ և 6 սպասարկող անձնակազմ, ինչպես նաև կազմկոմիտեի 5 անդամ և Կազմկոմիտեի կողմից ընտրված 6 մասնագետ, որոնք կաշխատեն հերթափոխով՝ ամբողջ ցուցահանդեսի ընթացքում): Կիրականացվեն նաև տաղավարի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ վճարումներ, դրանք են՝ էլեկտրաէներգիայի վճար, ջրմուղ-կոյուղու վճար, հեռահաղորդակցության վճար, աղբահանության վճար, անվտանգության և սանիտարական աշխատանքների վճար, ինչպես նաև տաղավարի շահագործում և դրանից բխող աշխատանքների իրականացում՝ ցուցահանդեսի ընթացքում:  | 
 2009 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե  | 
 կատարված է  | 
| 
 20.  | 
 Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացում  | 
 Ցուցահանդեսի անցկացման ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օր, որն ըստ նախնական պայմանավորվածու-թյան կանցկացվի 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Օրը պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանից ցուցահանդես կգործուղվեն ստեղծագործական համույթներ, ինչպես նաև կիրականացվի ՀՀ պաշտոնական պատվիրակության ընդունելություն: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է կազմակերպել տոնական ֆուրշետ, որտեղ հյուրերը կճաշակեն հայկական ուտեստներ և կկազմակերպվեն ներկայացումներ: Կնկարահանվի ֆիլմ Ազգային օրվա վերաբերյալ, ինչպես նաև նախօրոք նկարահանված տեսահոլովակները կցուցադրվեն այդ օրը:  | 
 2010 թ. 3-րդ եռամսյակ  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 Կատարված է  | 
| 
 21.  | 
 Հայաստանյան մասնակցության ազգային օպերատորի գլխավորությամբ անկախ փորձագետի և կազմակերպիչների կողմից համապա-տասխան փաստաթղթերի ստորագրում, ցուցահանդեսի փակում  | 
 ԶՀԳ-ի կողմից կազմակերպիչների հետ միասին կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացները։  | 
 2010 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ  | 
 
  | 
| 
 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ  | |||||
| 
 22.  | 
 Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում  | 
 Ցուցահանդեսի փակումից հետո կիրականացվեն տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստան։  | 
 2010 թ. 4-րդ եռամսյակ  | 
 «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն  | 
 
  | 
| 
 ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ  | |||||
| 
 23.  | 
 Չնախատեսված ծախսեր  | 
 
  | 
 2009-2010 թթ. ընթացքում  | 
 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե  | 
|
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|