«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
10 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 1998 թվականի N 83
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 186217940 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` կենտրոնական, մարզային, համայնքային, տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 10-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 10-ի N 83 որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերի անվանումը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 220000 |
| այդ թվում՝ | ||
| ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքով աշխատողներ (10 մարդx12000 դրամx1 ամիս) |
120000 | |
| բ) պայմանագրային հիմունքով աշխատանքի հրավիրված մասնագետներին և կոնսուլտանտներին վճարումներ | 100000 | |
| 2. | Աշխատավարձի վրաեկ | 66400 |
| 3. | Հրատարակչական, խմբագրական գործունեության ծախսեր | 18000000 |
| այդ թվում` | ||
| ա) ընտրողների ցուցակները լրացնելու համար բլանկների տպագրում | 500000 | |
| բ) քվեաթերթիկների տպագրում | 10000000 | |
| գ) ստորագրությունների հավաքման պաշտոնաթերթիկների տպագրում | 2000000 | |
| դ) հիշեցման թերթիկների տպագրում | 500000 | |
| ե) «ՀՀ Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքի տպագրում | 5000000 | |
| 4. | Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման ծախսեր | 16000000 |
| 5. | Տրանսպորտային ծախսեր | 8000000 |
| 6. | Հաշվողական տեխնիկայի և կազմտեխնիկայի անհրաժեշտ պահեստանյութերի ձեռքբերման և շահագործման ծախսեր | 1000000 |
| 7. | Արտասահմանյան դիտորդների գործունեությունն ապահովելու ծախսեր | 2500000 |
| 8. | Քաղաքային, կառավարական, միջքաղաքային հեռախոսակապի ապահովման ծախսեր | 5000000 |
| 9. | Փոստ-հեռագրական ծախսեր | 500000 |
| 10. | Գործուղման ծախսեր | 1000000 |
| 11. | Գրասենյակային գույքի ձեռքբերման ծախսեր | 50000 |
| 12. | Կնիքների պատրաստման ծախսեր | 5000000 |
| 13. | Այլ ծախսեր | 1000000 |
|
| ||
| Ընդամենը | 58336400 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 10-ի N 83 որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերի անվանումը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. |
Պայմանագրային հիմունքով աշխատանքի հրավիրված մասնագետ (1 մարդ x 1000 դրամ |
10000 |
| 2. | Աշխատավարձի վրաեկ | 3100 |
| 3. | Հրատարակչական ծախսեր | 70000 |
| 4. | Կապի ծառայության ծախսեր | 50000 |
| 5. | Գործուղման ծախսեր | 50000 |
| 6. | Տրանսպորտային ծախսեր | 50000 |
| 7. | Գրասենյակային ծախսեր | 10000 |
|
| ||
| Ընդամենը | 243100 | |
| 11 մարզային հանձնաժողով x 243100 դրամ | 2674100 | |
| Քվեատուփերի պատրաստում (1597 տեղամաս x 12000 դրամ) | 19164000 | |
|
| ||
| Ընդամենը | 21838100 | |
|
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 10-ի N 83 որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերի անվանումը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. | Հանձնաժողովի նախագահի աշխատավարձ (2 x 8000 դրամ` 1 ամիս) | 16000 |
| 2. | Աշխատավարձի վրաեկ | 5120 |
| 3. | Կապի ծառայության ծախսեր | 5000 |
| 4. | Գործուղման ծախսեր | 20000 |
| 5. | Տրանսպորտային ծախսեր | 20000 |
| 6. | Գրասենյակային ծախսեր | 5000 |
|
| ||
| Ընդամենը | 71120 | |
| 931 համայնքային հանձնաժողով x 71120 դրամ | 66212720 | |
| Ընտրողների ցուցակների մեքենագրում (2357480 ընտրող x 5 դրամ) | 11787400 | |
|
| ||
| Ընդամենը | 78000120 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար | Շ. Կարամանուկյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 10-ի N 83 որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
|
| ||
| NN ը/կ |
Ծախսերի անվանումը | Գումարը (դրամ) |
|
| ||
| 1. | Հանձնաժողովի նախագահի աշխատավարձ (8000 դրամ` 1 ամիս) | 8000 |
| 2. | Աշխատավարձի վրաեկ | 2560 |
| 3. | Կապի ծառայության ծախսեր | 1000 |
| 4. | Տրանսպորտային ծախսեր | 5000 |
| 5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
|
| ||
| Ընդամենը | 17560 | |
| 1597 տեղամասային հանձնաժողով x 17560 դրամ | 28043320 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար | Շ. Կարամանուկյան |