Basic information
Number
N 1750-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.01.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.33
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.12.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.01.2011
Effective date
29.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1750-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ, 35-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշմամբ հաստատված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգի 1-ին կետը`

ա. «կարգը» բառից հետո լրացնել«` բացառությամբ մշակութային արժեքների» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 13
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation