Basic information
Number
ՀՕ-26-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.02.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.56
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.12.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
15.01.2011
Effective date
05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի ՀO-288-Ն oրենքում`

 

1) 16-րդ հոդվածի 1-ին մասի «մեկ տարի հետո» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը չի կարող պակաս լինել նրանց` մինչև քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարների գումարի չափից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-26-Ն 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation