ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 97-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա ութերորդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն իրականացված (իրականացվող) միջոցառման ազդեցության մասին, մասնավորապես, պետք է ներկայացնել տեղեկատվություն միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վերաբերյալ.
3) ապահովել թեժ գծի առկայությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուի և (կամ) տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու և օպերատիվ լուծումներ տալու համար: Թեժ գծի մասին տեղեկատվությունը հրապարակել համապատասխան մարմնի կայքի առաջին էջում, փակցնել տնտեսավարողների համար տեսանելի վայրերում, հրապարակել մամուլում և տարածել այլ զանգվածային լրատվության միջոցներով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) ամփոփել ներկայացված ամսական տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր.
2) նշանակել թեժ գծի պատասխանատու, որը տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով ոլորտի համապատասխան թեժ գծի միջոցով կաջակցի բարձրացված խնդիրների արագ լուծմանը և կվարի լուծում ստացած խնդիրներին վերաբերող վիճակագրություն:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2011 թ. հունվարի 20 | 
| Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշման | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN ը/կ | Առաջարկվող միջոցառումը | Նպատակը | Իրականացնող մարմինները | Կատարման ժամկետը | |
| պատասխանատու մարմինը | համակատարողը | ||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. Հարկերի վճարում | |||||
| 1.1. | Իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որի արդյունքում էլեկտրոնային հարկային հաշվետվություններ ներկայացնելու պահանջը կտարածվի 58.35 մլն դրամից ավելի տարեկան շրջանառություն ունեցող հարկատուների վրա: | Էլեկտրոնային հարկային հաշվետվություններ ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների ավելացում: | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ ԿԱ ՊԵԿ | 01.03.2011 թ. | 
| 1.2. | Հարկային հաշվետվությունների ներկայացման գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որով հաշվետվությունների ձևերում կսահմանվի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության տեսակի (ըստ ՏԳՏՀԴ) վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: | Տեղեկատվության հավաքագրման կրկնորդությունների բացառում միասնական դասակարգչային հենքի  | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 1.3. | Իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որով կհանվեն պետական վիճակագրական հաշվետվությունների 1-Ֆ և 2-Ֆ ձևերի,  | Միևնույն տեղեկատվությունը պարունակող հաշվետվողականության կրկնորդության վերացում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ ԱՎԾ (համաձայնությամբ) | 01.03.2011 թ. | 
| 1.4. | «Շահութահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների իրականացում, ինչի արդյունքում կկրճատվեն հարկային վճարումներ անելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու պարբերականությունները: | Շահութահարկի գծով ամսական վճարումները (կանխավճար, շահութահարկի նվազագույն գումար) վճարումները կկրճատվեն 8-ով, ինչպես նաև 8-ով կկրճատվի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունը: | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ ԿԱ ՊԵԿ | 01.02.2011 թ. | 
| 1.5. | Քննարկել գույքահարկի և հողի հարկի վճարումների եռամսյակայինից կիսամյակային կամ տարեկան դարձնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում  | Հողի հարկի վճարումները կկրճատվեն 2-ով, իսկ գույքահարկինը` 4-ով (շինությունների և փոխադրամիջոցների): | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ ԿԱ ՊԵԿ | 01.03.2011 թ. | 
| 1.6. | Ձեռնարկատիրական գործունեության առարկաների, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների, ինչպես նաև կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների գրանցման պարտադիր պահանջի վերացում էլեկտրոնային եղանակով հատուկ համար և սերիա ունեցող հարկային հաշիվներ կիրառողների համար: | Ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման պարտադիր պահանջի և չգրանցելու դեպքում կիրառվող տուգանքների վերացում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 1.7. | ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվող էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման ծրագրի և տնտեսվարողների կողմից օգտագործվող հաշվապահական հաշվառման ծրագրերի ինտեգրացիայի ապահովում: | Բոլոր հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման տեխնիկական խնդիրների վերացում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 1.8. | Ձեռնարկել միջոցառումներ տնտեսավարողների կողմից օնլայն-բանկինգի ծառայություններից օգտվողների քանակը ավելացնելու ուղղությամբ: ՀՀ կառավարություն ներկայացնել ծառայությունից օգտվողների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: | Հարկերի վճարման համար ծախսվող ժամանակի կրճատում: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.03.2011 թ. շարունակա-կան | 
| 1.9. | Հարկային հաշտարարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ ուսումնասիրության անցկացում և արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում | Տնտեսավարողների և հարկային մարմինների միջև ծագող խնդիրների արագ և անաչառ լուծում: | Միջազգային ֆինանսական կորպորացիա (համաձայնությամբ) | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 1.10. | ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1135 որոշմամբ հաստատված «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին» համահունչ մշակել և ներդնել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ: | Տնտեսավարողների մոտ հարկային ստուգումների իրականացում միայն ռիսկային չափանիշների հիման վրա ընտրության արդյունքում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն  | 01.04.2011 թ. | 
| 2. Արտաքին առևտուր | |||||
| 2.1. | «Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 31-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 869-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխությունների իրականացում: | Ծագման երկրի հավաստագրերի տրամադրման համար անհրաժեշտ ծախսերի և ժամանակի կրճատում, մասնավորապես` սերիական արտադրության ապրանքներին պարբերաբար ծագման երկրի հավաստագիր տրամադրելիս միայն առաջին անգամ փորձաքննություն իրականացնելու պահանջի սահմանում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ ֆինանսների նախարարություն  | 01.02.2011 թ. | 
| 2.2. | «Վերահսկվող ապրանքների մաս-նագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին»  | Հսկվող ապրանքների և ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության ժամկետների և վճարի առավելագույն չափի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի և գումարների կրճատում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ ԿԱ ՊԵԿ | 01.02.2011 թ. | 
| 2.3. | Ներմուծման ժամանակ համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացի պարզեցման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում: | Համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացի իրականացումը մաքսազերծումից հետո մինչև իրացնելը իրականացնելու պահանջի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: Միաժամանակ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից անհրաժեշտ տեղեկատվության ստացում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ վարչապետի խորհրդական | 01.02.2011 թ. | 
| 2.4. | «Չափումների միասնականության ապահովման մասին» | Չափման միջոցների տեսակի հաստատումը մաքսազերծումից հետո մինչև իրացում կամ շահագործում իրականացնելու պահանջի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: Միաժամանակ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից անհրաժեշտ տեղեկատվության ստացում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.02.2011 թ. | 
| 2.5. | Մաքսատուրքերի վճարման վերաբերյալ տեղեկատվության ստացման ապահովում TWM համակարգի միջոցով: | Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 2.6. | Մաքսային ծառայության TWM ավտոմատ համակարգչային ծրագրում կիրառվող «կանաչ ուղու» լիարժեք ներդրում: Մաքսազերծման ժամկետների կրճատման և հետբացթողումային հսկողության կիրառման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում և ներկայացում | Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում` հետբացթողումային հսկողության լայնածավալ կիրառման միջոցով: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 2.7. | «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում | Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում և պահանջվող փաստաթղթերի կրճատում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.02.2011 թ. | 
| Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների արտահանման ժամանակ ՀՀ ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում արտահանման ժամանակ ձևակերպում իրականացնել «արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.02.2011 թ. | ||
| 2.8. | Իրավական ակտերի նախագծերի ներկայացում, որով անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու թույլտվություն տալու համար պահանջվող ժամկետը կսահմանվի 2 օր: Միաժամանակ օրենքով սահմանել մերժման հիմքերը ներկայացնելու պահանջ: Եթե մերժման հիմքերը չեն ներկայացվում, ապա մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու թույլտվությունը համարվում է ստացված: | Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 3. Ընկերության հիմնադրում | |||||
| 3.1. | ՄՊԿ սկզբունքով պետական գրանցում իրականացնելու հետ կապված իրավական ակտերի փոփոխությունները ԱԺ կողմից հաստատվելուց հետո գրանցման գործընթացը կանոնակարգող գործող կարգերում փոփոխությունների իրականացում և/կամ նոր ընթացակարգերի սահմանում: | ՄՊԿ արդյունավետ գործունեության ապահովում: | ՀՀ արդարա-դատության նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 3.2. | Պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, որով հնարավոր կլինի ստուգել բոլոր սուբյեկտների կողմից բանկերի միջոցով կատարված վճարումների հավաստիացումը` էլեկտրոնային հարցման միջոցով: | Փաստաթղթային պահանջների նվազեցում: | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 4. Շինարարական թույլտվություններ | |||||
| 4.1. | Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման բնագավառի իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որի արդյունքում կկրճատվեն շինարարական թույլտվության ստացման համար պահանջվող քայլերը և ժամկետները, այդ թվում նաև կկրճատվի հասարակության իրազեկման համար պահանջվող ժամկետը: | Շինարարական թույլտվությունների ստացման ժամկետների կրճատում: | ՀՀ քաղաքա-շինության նախարարություն | Երևանի քաղաքապետարան (համաձայնու-թյամբ) | 01.03.2011 թ. | 
| 4.2. | Բնապահպանական փորձաքննության վերաբերյալ իրավական ակտերի փոփոխությունների մշակում, որոնցով կվերացվի մինչև 1500 քառ/մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ կսահմանվի 15 օրը: | ՀՀ կառավարության աշխատակազմ | ՀՀ բնապահպա-նության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 01.03.2011 թ. | |
| 4.3. | Օրենսդրորեն հստակեցնել,  | «ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի N 130-Ն որոշման մեջ լրացում կատարելու  | ՀՀ քաղաքա-շինության նախարարություն | Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | 01.03.2011 թ. | 
| 4.4. | Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով մատակարարներին կառուցապատողի դիմելու պրակտիկայի վերացում և դրա վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովում: | Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 01.02.2011 թ. | |
| 4.5. | Կառուցապատողի գործունեությունը պարզեցնելու նպատակով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուղեցույցի (քարտեզի) մշակում, որում հերթականությամբ կերևան շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ  | Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում: | ՀՀ քաղաքա-շինության նախարարություն | Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | 01.03.2011 թ. | 
| 5. Պայմանագրերի կիրարկում | |||||
| 5.1. | Գույքի հանրային վաճառքի վիճակագրության վարման ընթացքում ըստ ընթացակարգերի հայտնաբերված թերացումների շտկման, ժամկետների կրճատման նպատակով էլեկտրոնային աճուրդի իրականացման ժամկետների հետ կապված հայեցակարգային մոտեցումների քննարկում և առաջարկությունների ներկայացում: | Գույքի հանրային վաճառքի ժամկետների կրճատում | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.03.2011 թ. | |
| 5.2. | Դատավարական ընթացակարգերի ժամկետների վիճակագրության վարում` ըստ դատավարական պրոցեսի կոմպոնենտների | Դատավարական ժամկետների կրճատման նպատակով համեմատություններ կատարելու հնարավորության ընձեռում: | ՀՀ դատական դեպարտամենտ  | Շարունա-կական | |
| 5.3. | Միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում կկրճատվեն առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ընթացակարգերը: | Առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ընթացակարգերի կրճատում: | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.03.2011 թ. | |
| 5.4. | «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» | Առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ժամկետների և ծախսերի կրճատում: | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.03.2011 թ. | |
| 6. Վարկերի ստացում | |||||
| 6.1. | «Էլեկտրոնային հաղորդակցության մասին»  | Վարկային տեղեկատվության շրջանառության բարելավում | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.02.2011 թ. | 
| 6.2. | «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավա-րություն: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.03.2011 թ. | |
| 6.3. | Բանկերի կողմից իրենց գործունեության ընթացքում ընդհանուր նկարագրով գրավներ ընդունելու վերաբերյալ վիճակագրության ներկայացում: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | 01.03.2011 թ. | ||
| 6.4. | Կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններից ԱՔՌԱ վարկային բյուրոյին տեղեկատվության տրամադրման ապահովում: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 01.04.2011 թ. | |
| 6.5. | «Սնանկության մասին»  | Ապահովվածություն ունեցող (գրավով, երաշխիքով և երաշխավորությամբ) պահանջների լիովին բավարարման օրենսդրական խոչընդոտների վերացում: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.02.2011 թ. | 
| 7. Ներդրողների պաշտպանվածություն | |||||
| 7.1. | Շահագրգռվածության առկայությամբ իրականացված գործարքների (տնտեսական գործունեության) բացահայտ- | Ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում, տնօրենների պատասխանատվության բարձրացում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.03.2011 թ. | 
| 7.2. | Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման աշխատանքների կազմակերպում: | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) Նասդաք ՕԵՄԵՔՍ (համաձայնությամբ) | Շարունա-կական | |
| 8. Սեփականության գրանցում | |||||
| 8.1. | Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետների արագացման գործակիցների սահմանում: | Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ժամկետների կրճատում: | ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | 01.03.2011 թ. | |
| 8.2. | ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առցանց ռեժիմով գույքի գրավադրման մասին տեղեկանքի ստացման ապահովում: | ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | 30.12.2011 թ. | ||
| 9. Ձեռնարկության փակում/լուծարում | |||||
| 9.1. | «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում` ներդնելով սնանկության վարույթի ժամկետների կրճատման մեխանիզմներ, որի արդյունքում կավելանա պարտատերերի/բաժնետերերի ակտիվների վերադարձելիությունը: | Սնանկության վարույթում պարտատերերին և բաժնետերերին վերադարձվող գումարի և պահանջի հարաբերակցության ավելացում: | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.03.2011 թ. | |
| 9.2. | Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանց արագացված ռեժիմով լուծարման վերաբերյալ օրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում  | Գործունեություն չիրականացնող ընկերությունների լուծարման համար պարզ և արագ ընթացակարգերի սահմանում: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | 01.03.2011 թ. | |
| 9.3. | «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» | Լուծարման ժամկետների կրճատում: | ՀՀ արդարա-դատության նախարարություն | 01.02.2011 թ. | |
| 10. Իրազեկվածության ապահովում | |||||
| 10.1. | Տնտեսվարողի գործունեությունը պարզեցնելու նպատակով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղեկատվական քարտեզների մշակում, որոնցում հստակ նկարագրված կլինեն համապատասխան մարմնի կողմից իրականացվող գործառույթները և դրանց ընթացակարգերը, նշված կլինեն դրանց իրավական հիմքերը, տևողությունները և արժեքները: Քարտեզների տեղադրում համապատասխան պետական կառավարման մարմնի, ինչպես նաև յուրաքանչյուր ընթացակարգի իրականացման համար պատասխանատու այլ մարմինների կայքերում: | Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում: | ՀՀ կառավարության աշխատակազմ | 01.03.2011 թ. | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |