Basic information
Number
N 895
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (03.02.2011-12.03.2016)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.23
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.12.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.12.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.12.2000
Effective date
01.01.2001
Interrupt date
12.03.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 895
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 35 և 49 հոդվածներին, 158 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի  նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 30.12.10 N 1772-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը.

բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34 և 48 հոդվածների 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված եզրակացությունների ձևերը:

4. (կետն ուժը կորցրել է 30.12.10 N 1772-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականի և հավաստագրի տրման ընդհանուր վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:

(5-րդ կետը փոփ. 30.12.10 N 1772-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման սերտիֆիկատ տալու մասին» N 452 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
18.02.2016, N 139-Ն 12.03.2016, N 895
30.12.2010, N 1772-Ն 03.02.2011, N 895
Changed acts
Changing Act Corresponding incorporation