ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2010 թվականի N 1074-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀայաՍտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 909-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշումը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. դեկտեմբերի 6-ի N 1074-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Ա. Դավթյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | 
| Կ. Կարապետյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | 
| Ա. Բադալյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ | 
| Ռ. Ալավերդյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | 
| Ա. Սարիբեկյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | 
| Ա. Բեգլարյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս | 
| Ա. Ղարիբյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | 
| Ա. Ղուլարյան | - ՀՀ Տավուշի մարզպետ | 
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Գ. Գալստյան | - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Մ. Հովսեփյան | - ՀՀ ԳԱԱ-ի Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | 
| Ն. Սարգսյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի պրոֆեսոր | 
| Մ. Մինասյան | - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ջ. Թորոսյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի պրոֆեսոր | 
| Կ. Ռաշիդյանց | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչի տեղակալ | 
| Ռ. Սուքիասյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ | 
| Գ. Բաղդասարյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ | 
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Ա. Գուրգենյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ | 
| Լ. Լևոնյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի դոցենտ | 
| Ա. Մարգարյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի վարիչ | 
| Մ. Մարկոսյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ | 
| Մ. Պողոսյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ | 
| Ա. Սոխիկյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ | 
| Ս. Ստեփանյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ | 
| Ե. Վարդանյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ | 
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Է. Գալստյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի ասպիրանտ | 
| Ա. Ադամյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դիզայնի և համակարգչային նախագծման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող | 
| Ա. Գեղամյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող | 
| Ռ. Համբարձումյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի ասպիրանտ | 
| Ա. Հարությունյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող | 
| Ն. Խաչատրյան | -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրոտեխնիկայի և քաղաքային տնտեսության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող | 
| Հ. Մինասյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի ասպիրանտ | 
| Ա. Սիմոնյան | - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրոտեխնիկայի և քաղաքային տնտեսության ֆակուլտետի ասպիրանտ | 
(Հավելվածը փոփ. 27.01.11 N 49-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.08.2014, N 732-Ա | 05.08.2014, N 1074-Ա | |
| 26.12.2011, N 1258-Ա | 27.12.2011, N 1074-Ա | |
| 27.01.2011, N 49-Ա | 28.01.2011, N 1074-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|