Basic information
Number
Հ. Ն.-0132-1
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (10.09.1990-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1990/17
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
10.09.1990
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
10.09.1990
Effective date
10.09.1990
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի սկզբունքներից, հաշվի առնելով տնտեսական վերափոխումների միտումները ԽՍՀՄ-ում և Հայաստանի Հանրապետությունում, նկատի ունենալով բոլոր հանրապետություններում տնտեսական ինքնուրույնության համահավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ելնելով այն բանից, որ հանրապետությունների տարածքում ստեղծված տնտեսական կարողությունը նրանց ինքնուրույնության երաշխիքն է,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

2. Հայաստանի Հանրապետության սեփականության տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական ունեցվածքի տնօրինման հարցում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը ԽՍՀ Միության պետական մարմինների հետ փոխհարաբերություններում հիմնականում ելնում է հանրապետության տնտեսական ինքնուրույնության հաստատման շահերից:

4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

10 սեպտեմբերի 1990 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն.-0132-1

Change History
Changing Act Corresponding incorporation
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Հ.Ն.-0132-1
Changed acts
Changing Act Corresponding incorporation