Basic information
Number
ՆՀ-38-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (19.03.2011-09.04.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.241
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
01.03.2011
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
01.03.2011
Effective date
19.03.2011
Interrupt date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-155-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագրի 3-րդ կետով հաստատված`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմում`

ա. «Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (համանախագահ)» բառերը փոխարինել «Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համանախագահ)» բառերով.

բ. «Ներսես ԵՐԻՑՅԱՆ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Տիգրան ԴԱՎԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով.

գ. «Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ» բառերը փոխարինել «Շահեն ԱՎԱԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար» բառերով.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը լրացնել հետևյալ բառերով`

 

«Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ   Իսպանիայի աստրոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր
   
Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ   Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ
   
Երվանդ ԶՈՐՅԱՆ   «Սինոփսիս» ընկերության Էս Ջի բաժանմունքի
  գլխավոր ճարտարագետ»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մարտի 1

Երևան

ՆՀ-38-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation