Basic information
Number
N 359-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.04.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.445
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.04.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.04.2011
Effective date
30.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2011 թվականի N 359-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 719-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» N 719-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) նախաբանում «և» շաղկապը փոխարինել ստորակետով և «188-րդ» բառերից հետո լրացնել «և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ» բառերով.

2) 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերից հանել «(բացառությամբ քաղաքային բնակավայրերի)» բառերը.

3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ սահմանված կարգով պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 14
Երևան