Basic information
Number
ՀՕ-105-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (21.05.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.579
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
13.04.2011
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.04.2011
Effective date
21.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 13-ին

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ջրօգտագործող ընկերությունների և ջրօգտագործող ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կնիքով» բառը, իսկ «կնքվում» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-105-Ն