Basic information
Number
N 507
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.08.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.08.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.08.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.08.1998
Effective date
13.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 1998 թվականի N 507

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասերը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`

ա) հանրակացարանները (քաղ. Երևան, Չեխովի 12 ա և Ս. Տարոնցու 3) և դրանք հանձնել Երևանի Շենգավիթի թաղային համայնքին` սեփականության իրավունքով.

բ) պանսիոնատը (Կոտայքի մարզ, գ. Արզական), մանկական ճամբարը (Կոտայքի մարզ, գ. Հանքավան) և մարզադաշտը (քաղ. Երևան, Բագրատունյաց 2)` դրանք աճուրդով օտարելու համար, ստացված միջոցներով մարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները և կրեդիտորական պարտքերը.

գ) գլխավոր լաբորատոր մասնաշենքի աջ թևի 53-56 և Ա-Ֆ առանցքների միջև ընկած հատվածը` 3550 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել հայկական կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի «Արիաք» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` սեփականության իրավունքով:

Օտարված օբյեկտներում պահպանել պրոֆիլը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation