«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 20 մայիսի 2011 թ.  | 
N 276-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) հրամանի հավելվածը լրացնել նոր «7.1» կետով. հետևյալ բովանդակությամբ՝
| 
 7.1.  | 
 Համատեղ թողարկում.  | 
 2 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 200  | 
 42000x2  | 
2) հրամանի հավելվածի 3-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 3.  | 
 Հայաստանի ֆլորա և ֆաունա.  | 
 2 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 230  | 
 40000x2  | 
| 
 5.  | 
 Միջազգային.  | 
 Գեղաթերթիկ  | 
 II եռամսյակ  | 
 200  | 
 30000  | 
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝
1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Luscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parus major» նամականիշների, համաձայն N 1 և N 2 հավելվածների։
2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. РЕГИОНАЛЬНОЕ СОДРУЖЕСТВО В ОБЛАСТИ СВЯЗИ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի։
3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշների, համաձայն N 4 և N 5 հավելվածների։
3. Գործողության մեջ դնել՝
1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Luscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parus major» նամականիշները, սահմանելով անվանագինը՝ 230 և 330 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40000 հատ։
2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. РЕГИОНАЛЬНОЕ СОДРУЖЕСТВО В ОБЛАСТИ СВЯЗИ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը՝ 200 դրամ, տպաքանակը՝ 30000 հատ։
3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշները սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 200 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 42000 հատ:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
 Մ. Վարդանյան  | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 
 Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 276-Ն հրամանի  | 
| 
 | 
| 
 | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 
 Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 276-Ն հրամանի  | 
| 
 | 
| 
 | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 
 Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 276-Ն հրամանի  | 
| 
 | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 
 Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 276-Ն հրամանի  | 
| 
 | 
| 
 | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 
 Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 20-ի թիվ 276-Ն հրամանի  | 
| 
 | 
| 
 | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|