Basic information
Number
ՀՕ-195-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (25.06.2011-01.01.2013)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.929
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.05.2011
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.06.2011
Effective date
25.06.2011
Interrupt date
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 11.2.

Ազատ տնտեսական գոտու շահագործումից ստացված եկամուտը

 

Հարկվող եկամուտը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամտի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-195-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation