Basic information
Number
ՀՕ-43
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (08.05.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.04.28/12(144)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
21.03.2000
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.04.2000
Effective date
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 21-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պետական բյուջեի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
18 ապրիլի 2000 թ.
ՀՕ-43