Basic information
Number
N 4
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.01.1999-01.06.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.01.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.01.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.01.1999
Effective date
11.01.1999
Interrupt date
01.06.2007

040.00004.11.01.99

 

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1999 թվականի N 4
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության խնդիրների և գործառույթների առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ վարչության ու ծառայության կանոնադրություններում և կառուցվածքներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «և սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 4
Changed acts
Changing Act Corresponding incorporation