Basic information
Number
N 1435-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.10.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1465
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.10.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.10.2011
Effective date
20.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1435-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1128-Ն որոշման 3-րդ կետը «գնման գործընթացն» բառերից հետո լրացնել «ընդհանուր նախահաշվային արժեքով» բառերով:

2. Հաստատել «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում անցկացված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցման աշխատանքների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները` Սիսիանի (նոր բակ) «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերությանը 724 904, 270 դրամ պայմանագրային արժեքով` գնման ընթացակարգի հաղթող ճանաչելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation