Basic information
Number
N 133
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.03.1999-06.05.2003)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.03.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.03.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.03.1999
Effective date
05.03.1999

040.01.33.05.03.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1999 թվականի N 133
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու «Երևանի օպտիկաֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը և Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին` օբյեկտի շինարարությունը համայնքի բարեգործական հիմնադրամի հաշվին սահմանված կարգով իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան