Basic information
Number
N 142
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.03.1999-26.06.1999)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.03.23/7(73)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.03.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.03.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.03.1999
Effective date
11.03.1999

040.0142.11.03.99

 

 «Վավերացնում եմ»
 Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
11 մարտի 1999 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 1999 թվականի N 142
քաղ. Երևան 

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասը տնօրինող համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին բաժնետիրական ընկերությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումից հետո 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 11-ի N 142 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարման ենթակա բաժնետիրական ընկերությունների

 

Գյումրիի «Արցախ» ԽՊՏ» ՓԲԸ

«Կամոյի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

Բերդի «Ռելե» ՓԲԸ

«Խոշոր պանարտ» ՓԲԸ

«Նոյեմբերյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
26.06.1999, N 440 26.06.1999, N 142
Changed acts
Changing Act Corresponding incorporation