|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 1999 թվականի N 215
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազնիվ մետաղների յուրաքանչյուր գրամի արդյունահանման համար`
|
ոսկի |
1,5 տոկոս |
|
արծաթ |
1,5 տոկոս |
|
պլատին |
1,5 տոկոս: |
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
| պղինձ | 1,3 տոկոս |
| մոլիբդեն | 1,3 տոկոս |
| կապար | 1,0 տոկոս |
| ցինկ | 1,0 տոկոս |
| ալյումին | 1,3 տոկոս |
| ռենիում | 1,3 տոկոս |
| կադմիում | 1,3 տոկոս |
| սելեն | 1,4 տոկոս |
| թելուր | 1,3 տոկոս»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|