Basic information
Number
N 247
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.04.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.30/27(551)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.04.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.04.1999
Effective date
21.04.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 1999 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

21 ապրիլի 1999 թվականի N 247

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 196 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 31-ի «Պետական գույքի մասնավորեցման ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին թանկարժեք քարերի վաճառքի թույլտվություն տալու մասին» N 196 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Վճարումը մասնավորեցման գործարքն ուժի մեջ մտնելու օրն ամբողջությամբ կատարելու դեպքում մասնավորեցման գինը սահմանել 3 մլն ԱՄՆ-ի դոլար».

բ) որոշման 11-րդ կետում «Ֆուրֆանո Լիմիթիդ» ընկերությանը» բառերը փոխարինել «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` գնորդի կողմից վերջինիս կանոնադրական կապիտալում 2,5 մլն ԱՄՆ-ի դոլար ներդնելուց հետո» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան