Basic information
Number
N 359-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.01.2012-18.06.2012)
Status
Չի գործում
Source
ՀՀԵԻԱՏ 2011.12.30/14(31) Հոդ.41
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
23.12.2011
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
23.12.2011
Effective date
09.01.2012
Interrupt date
13.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

23 դեկտեմբերի 2011 թ.

 N 359-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation