«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60512117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 15 փետրվարի 2012 թ. | N 112-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշմամբ հաստատված կանոնադրության`
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «լդ.8» ենթակետով.
«լդ.8) պարգևատրում է պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշամեդալներով.».
2) 10-րդ կետի «ժգ1», «ժդ», «ժե», «ժե1», «ժզ», «ժթ», «ի», «իա», «իբ» ենթակետերը «1-ին ենթախմբի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների» բառերով:
| ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ | Մ. Բադալյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|