Basic information
Number
N 185-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.203
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.02.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.02.2012
Effective date
17.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 185-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 445 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի Մ-2 տողի 3-րդ սյունակում «373,8» թիվը փոխարինել «375,0» թվով, իսկ «Ընդամենը» տողում «1686.5» թիվը` «1687.7» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան