Basic information
Number
N 466
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.1999-01.09.2006)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.07.26/20(86)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.07.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.07.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.07.1999
Effective date
19.07.1999
Interrupt date
01.09.2006

040.0466.19.07.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 1999 թվականի N 466
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկի «0200 Հումանիտար-սոցիալական մասնագիտություններ» բաժնի

«0222 Կրոնագիտություն (աստվածաբանություն)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«0222 Աստվածաբանություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 19-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան