Basic information
Number
N 227-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.239
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.03.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.03.2012
Effective date
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 227-Ն

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը 2003 թվականից սկսած մինչ օրս, իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը, ամբողջությամբ կատարել է պայմանագրերով իր առջև դրված խնդիրները, որի արդյունքում կարգավորվել է յուրաքանչյուր տարի վերալիցքավորման նպատակով վառելիքի ներկրման գործընթացը, և, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման համար դիմել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության անունից «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին համաձայնագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» բառերից առաջ լրացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 5

Երևան 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation