Basic information
Number
N 556
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.09.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.09.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.09.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.09.1999
Effective date
04.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 1999 թվականի N 556
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 72 որոշման «գ» ենթակետը և 1998 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 72 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 111 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
սեպտեմբերի 4-ի N 556 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների

 

Ա. Հարությունյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, 7263 բաժնետոմս (լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի նախագահ)
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, 7263 բաժնետոմս (լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի նախագահի տեղակալ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար, 7263 բաժնետոմս
Հ. Պետրոսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 7263 բաժնետոմս
Տ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 7263 բաժնետոմս
Տ. Բալայան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ), 7263 բաժնետոմս
Տ. Նաղդալյան - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի գործադիր տնօրեն, 7263 բաժնետոմս
Ռ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար, 7263 բաժնետոմս