Basic information
Number
ՀՕ-157-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.05.2012-25.04.2017)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.524
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
19.03.2012
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.04.2012
Effective date
05.05.2012
Interrupt date
25.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Պատվիրատուն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարությունը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում հրապարակում է նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «տեղեկագրում» բառից հետո լրացնել «և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-157-Ն