Basic information
Number
N 323-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.03.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.03.2012
Effective date
27.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 323-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ կենտրոն) իր կարիքների համար «IBA Mօlecսlar» կազմակերպության կողմից մշակված տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունները (այդ թվում՝ կենտրոնի կարիքների համար «IBA Mօlecսlar» կազմակերպության կողմից մշակված տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններ, կենտրոնի կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցություն, բոլոր համապատասխան թույլտվությունների և համաձայնեցումների, ինչպես նաև շինարարության ընթացքում հեղինակային և տեխնիկական հսկողության կատարում)՝ առավելագույնը 45,000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation