ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2012 թվականի N 232-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 2 հավելվածի 51-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2012 թվականի մայիսի 30-ը ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. մարտի 20 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 20-ի N 232-Ա որոշման | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Միջգերատեսչական հանձնաժողովԻ
| Ֆ. Բերիկյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
| Գ. Մալխասյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | |
| Լ. Ղազարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ | |
| Կ. Սարիբեկյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ | |
| Ն. Հովհաննիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ | |
| Հ. Գալստյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ | |
| Ա. Թանաշյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ | |
| Ն. Դուրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ | |
| Ա. Ստեփանյան | - ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի տեղակալ | |
| Կ. Սուջյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ | |
| Լ. Հայրապետյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի երեխաների բաժնի պետ | |
| Ռ. Ղլեչյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ | |
| Ա. Հարությունյան | - «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Հ. Ահրենս | - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Գ. Գրիգորյանց | - «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Ռ. Հարությունյան | - «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Ա. Սաղաթելյան | - «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Ա. Կուրդովա | - փորձագետ (համաձայնությամբ) | |
| Լ. Ղարիբյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |