Basic information
Number
N 509-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.05.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.05.10/24(898) Հոդ.592
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.04.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.04.2012
Effective date
11.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 509-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագիրը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 175-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 28

Երևան