Basic information
Number
N 203-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.06.2012-27.01.2018)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2012.05.25/14(427).1 Հոդ.165.6
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
22.03.2012
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
22.03.2012
Effective date
04.06.2012
Interrupt date
27.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012216

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտի 2012 թ.

N 203-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 3112 «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԱԳԱՐԱԿԱՊԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1010-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. մայիսի 12-ի N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովների փորձագիտական եզրակացությունը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 3112 «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Ագարակապան» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 3112 «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Ֆերմեր, գյուղատնտես» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1010-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչություններին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հաստատված է

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. մարտի 22-ի N 203-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 3112 «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԱԳԱՐԱԿԱՊԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Change History
Changing Act Corresponding incorporation
17.11.2017, N 1334-Ն 27.01.2018, N 203-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation