Basic information
Number
N 645-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.06.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.06.06/28(902) Հոդ.709
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.05.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.05.2012
Effective date
16.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 645-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Գույները

Տարիները

Մանուշակագույն

2012

2018

2024

Դեղին

2013

2019

2025

Կապույտ

2014

2020

2026

Կանաչ

2015

2021

2027

Նարնջագույն

2016

2022

2028

Վարդագույն

2017

2023

2029

».

 

2) որոշման N 2 հավելվածի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի գծապատկերը տալ հետևյալ խմբագրությամբ.

 

Գծապատկեր

 

«

Ներմուծեք նկարագրությունը_1907

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 29

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation