Basic information
Number
N 867-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.07.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.894
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.07.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.07.2012
Effective date
26.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 60-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) զննում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն կարգի 4-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան