«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 9 հուլիսի 2012 թ. | թիվ 21-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 21-Ն որոշման | 
ՁԵՎ 65-ավիա
(տարեկան)
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ. | 
| Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
| Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |||||||||||
| Ներկայացնում է _________________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________ ________________________________________________________ I____I____I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 
 Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: | |||||||||||
| Ցուցանիշ | Տողի համարը | Չափի միավորը | Ցուցանիշի մեծությունը | 
| Ա | Բ | Գ | 1 | 
| Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /111 և 112 տողերի գումարը/ - ընդամենը | 110 | հազար դրամ | |
| այդ թվում`միջազգային հաղորդակցությամբ | 111 | -‘’- | |
| որից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 111.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 112 | -‘’- | |
| Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր | 120 | -‘’- | |
| Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /131 և 132 տողերի գումարը/ - ընդամենը | 130 | հազար դրամ | |
| այդ թվում`միջազգային հաղորդակցությամբ | 131 | -‘’- | |
| որից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 131.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 132 | -‘’- | |
| 130 տողից - ուղեբեռի և բեռի /առանց փոստի/ փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) | 133 | -‘’- | |
| Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը | 140 | -‘’- | |
| Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /151 և 152 տողերի գումարը/ - ընդամենը | 150 | հազար մարդ | |
| այդ թվում`միջազգային հաղորդակցությամբ | 151 | -‘’- | |
| որից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 151.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 152 | -‘’- | |
| Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը | 160 | հազար դրամ | |
| Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի ծախսը | 170 | հազար տոննա | |
| Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը | 180 | -‘’- | |
| Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը | 190 | ժամ | |
| Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը | 200 | տոկոս | |
| Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը | 210 | -‘’- | 
| Ղեկավար | ____________________________ | _______________________ | |
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ____________________________ | _______________________ | |
| « _ _ »______ ____20___թ. | |||
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 21-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթերին:
6. Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի:
1) այդ թվում՝ միջազգային հաղորդակցությամբ (111) տողում արտացոլվում է միջազգային չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հանրագումարը, որից (111.1) տողում առանձնացվում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
2) ներհանրապետական հաղորդակցությամբ (112) տողում արտացոլվում է հանրապետության տարածքում կատարված չվերթերով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
3) այդ թվում՝ միջազգային հաղորդակցությամբ (111) և ներհանրապետական հաղորդակցությամբ (112) տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
7. Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (130) տողում արտացոլվում է և հավասար է միջազգային (տող 131), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (131.1) և ներհանրապետական (տող 132) չվերթերով փոխադրված ուղևորների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
8. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 140) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
9. Փոխադրվել են ուղևորներ (150) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը, ինչը հավասար է միջազգային (տող 151), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (151.1) և ներհանրապետական (տող 152) չվերթերով փոխադրված ուղևորների թվաքանակի հանրագումարին:
10. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (170) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթերի համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը:
11. Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը (180) տողում արտացոլվում է միջազգային երթուղիներում լիցքավորման համար ծախսված ավիավառելիքի քանակը:
12. Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը (190) տողում արտացոլվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը բոլոր տեսակի չվերթերի համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները):
13. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
14. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և տնտեսական բեռնաշրջանառության հարաբերակցությամբ: