Basic information
Number
N 1058-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.05.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԻԱՏ 2012.08.24/11(42) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
15.05.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
15.05.2012
Effective date
16.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 1058-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻԱՄ ՕՍՄԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Մարիամ Օսմանյանի 10.05.2012 թ. N 12342 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի մայիսի 3-ին անհատ ձեռնարկատեր Մարիամ Օսմանյանին տրված դեղատնային գործունեության /դեղատնայի կրպակ/ իրականացման թիվ Ա-XX–000326 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Մարիամ Օսմանյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation