Basic information
Number
N 1065-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.05.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
15.05.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
15.05.2012
Effective date
16.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 1065-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԵՐԱՑԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, «ՀԵՐԱՑԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի մայիսի 10-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀԵՐԱՑԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «ՀԵՐԱՑԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի մայիսի 31-ին տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում /Կ-XX-000869/ «գործունեության տեսակը»` «դեղատնային գործունեություն» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը»։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուներին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation