Basic information
Number
N 1144-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.11.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.11.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.11.2012
Effective date
22.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2012 թվականի N 1144-Ա

 

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ՝ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2012 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից կազմակերպվելիք «Դեմոկրատական ընտրությունների ընթացքում միջազգային չափանիշների պահպանում» խորագրով միջազգային սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գ. Մարտիրոսյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-9-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մարտիրոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան