Basic information
Number
N 496
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.08.2000-31.10.2019)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.09.01/21(119)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.08.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.08.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.08.2000
Effective date
17.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

17 օգոստոսի 2000 թ.


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2000 թվականի N 496
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց ստացման բաղադրիչների ցանկերը կազմելու, ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրանյութերի մասնաչափերը սահմանելու, ինչպես նաև ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական, 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» ու 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ առաջարկությունները մշակելու և սահմանված կարգով ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գլխավորությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներին:

2. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողովի նախագահին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 496
Changed acts
Changing Act Corresponding incorporation