ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 1615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման ծրագրի մոդիֆիկացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 7200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման ծրագրի մոդիֆիկացման ծառայությունը ձեռք է բերվելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
2012 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի N 1615-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
|
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
|
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||
|
տարի |
տարի | ||
| ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները 1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները | |||
|
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||
|
1001 |
ԱԾ04 | ||
|
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
7200.0 | |
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||
|
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Գևորգյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի N 1615-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
|
Անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
|
գնման ձևը |
չափի միավորը |
քանակը |
գումարը | |||
|
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
7200.0 | |||||
|
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
7200.0 | ||
|
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||||
|
Համակարգչային ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
7200.0 | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Գևորգյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 27.12.2012, N 1695-Ն | 21.02.2013, N 1615-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|